շաբաթ, հունիս 15
15 / 6 / 2024
Այսօր օկուպացված Իվանյանում տեղի կունենա ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերման հանդիսավոր արարողությունը

Այսօր օկուպացված Իվանյանում տեղի կունենա ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերման հանդիսավոր արարողությունը

Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը կավարտվի առաջիկայում։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, այս մասին լրագրողներին տեղեկացրել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար, գնդապետ Անար Էյվազովը հանդիսավոր արարողության ժամանակ, որը կայացել է Ադրբեջանի Ղարաբաղի տնտեսական շրջանից ռուս խաղաղապահների դուրսբերման առիթով։

«Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների միջեւ ձեռք բերված խաղաղապահների դուրսբերման համաձայնագրի համապատասխան՝ տեղի է ունենում միջոցառում ռուս խաղաղապահների գործունեության ավարտի հետ կապված։ Այսօր միջոցառմանը մասնակցում են բարձրաստիճան սպաներ Ադրբեջանից եւ Ռուսաստանից։ Խաղաղապահների դուրսբերման գործընթացը կավարտվի առաջիկայում։ Այժմ մենք գտնվում ենք խաղաղապահների բազայում, որը գտնվում է Ադրբեջանի տարածքում։ Նշեմ, որ խաղաղապահների դուրսբերումն Ադրբեջանի տարածքից իրականացվում է պլանի համապատասխան։ Այս մասին տեղեկություն կներկայացվի լրացուցիչ»,- ասել է Էյվազովը։

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել էր, որ ռուս խաղաղապահների դուրսբերումը համապատասխանում է տարածաշրջանում առկա իրողություններին։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: