շաբաթ, հունիս 15
15 / 6 / 2024
Աղավնոյի եկեղեցին՝ ոչնչացման վտանգի տակ. monumentwatch

Աղավնոյի եկեղեցին՝ ոչնչացման վտանգի տակ. monumentwatch

2024 թվականի ապրիլ ամսվա արբանյակային լուսանկարների դիտարկումը բացահայտեց, որ ադրբեջանական կողմը հիմնահատակ ավերել էր Բերձոր քաղաքի Սբ. Համբարձման եկեղեցին (Ադրբեջանը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սբ․ Համբարձման եկեղեցին), գրում է monumentwatch.org-ը:

Նախքան ավերումը եկեղեցին ամբողջությամբ ծածկվել էր տախտակամածներով և ծածկերով (նկ. 1, 2):

Ներկայումս ոչնչացման վտանգի տակ է Աղավնո բնակավայրի Սրբոց Նահատակաց եկեղեցին, որը կառուցվել էր 2002 թվականին (եկեղեցու մասին ավելի մանրամասն տես՝ Աղավնո գյուղի Սրբոց Նահատակաց եկեղեցին):

Ադրբեջանական սոցիալական ցանցերի դիտարկումը ցույց է տալիս, որ եկեղեցին, ինչպես որ Բերձորի սուրբ Համբարձումն էր, ամբողջությամբ ներառված է տախտակամածների և ծածկերի մեջ (նկ. 3): Դա երևում է այս տարվա փետրվարի վերջերին ներբեռնված տեսանյութի 1:29 րոպեից (https://www.youtube.com/watch?v=BYjaXyoYHyk): Հաշվի առնելով Բերձորի եկեղեցու նախադեպը, նույն ճակատագիրը սպառնում է նաև Աղավնոյի եկեղեցուն:

 

  • Կիսվել: