Վագիֆ Խաչատրյանը դատարանին խնդրել է արդարացնել իրեն, սպասվում է դատավճիռ
Լաչինի միջանցքից ապօրինաբար առևանգված Վագիֆ Խաչատրյանը, ում գործով այսօր Բաքվում շարունակվում է դատական նիստը, խնդրել է արդարացնել իրեն։
Խաչատրյանը դատական նիստում վերջին խոսքով է հանդես եկել, ասել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում ու դատարանին խնդրել է արդարացնել իրեն:
Խաչատրյանի փաստաբանը, որն ադրբեջանցի է, նույնպես դատարանին խնդրել է արդարացնել Վագիֆ Խաչատրյանին։
Հիշեցնենք՝ գործով մեղադրող դատախազը պահանջել է 15 տարվա ազատազրկման դատապարտել Վագիֆ Խաչատրյանին։